Լրահոս

14.02.2012 10:55


Վարչապետն իր անհայտ օգնականին է «դեմ տվել»

Վարչապետն իր անհայտ օգնականին է «դեմ տվել»

Երեկվա մեր հրապարակումից հետո, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին «Ֆեյսբուքի» էջում մի շարք հարցեր ուղղած օգտատեր Արտակ Իգիթյանը  ոչ միայն գցվել էր ՀՀ վարչապետի սև ցուցակ, այլև նրա հարցերն էին ջնջվել, Տիգրան Սարգսյանի օգնականներից ոմն մեկը Արտակ Իգիթյանին հրավիրել է ՀՀ կառավարություն՝ նրա կողմից բարձրացված հարցերը վարչապետի օգնականի հետ քննարկելու համար։

Արտակ Իգիթյանն էլ արձագանքել է.

«Իսկ իմ հարցերը այստեղ վերականգնել հնարավոր չէ՞: Ես կուզեի հասկանալ՝ ինչ չափանիշով է հեռացվել իմ գրառումը, որպեսզի այլևս չկրկնեմ: Վարչապետը 5 օգնական ունի, և ես չգիտեմ՝ նրանցից ո՞վ է ծանոթ խնդրին, ո՞վ ունի իմ տված հարցերի պատասխանը, և ո՞վ ունի ցանկություն պատասխանելու: Գամ, Կառավարության շենքում մի օր կորցնեմ, ե՞տ գնամ: Ու չեմ հասկանում առանձին քննարկման իմաստը: Առավել ևս, որ իմ տված հարցերը բավականին կոնկրետ էին, և հնարավոր է կարճ պատասխանել:
PS.
Շնորհակալություն սև ցուցակից հանելու համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը